Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ինտիմ կյանքը և սնունդը

Ինտիմ կյանքը և սնունդը

Վաղուց  հայտնի է, որ սեռական կյանքի որակը մեծապես կախված է սննդամթերքի տեսակից: Սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով հավանաբար շատերը փորձած կլինեն ավանդական բոլոր հայտնի հնարքները:

 

Այս հարցում մեծ դեր ունեցավ հատկապես   ″Ինն ու կես շաբաթ″ էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը:

 

Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը: 

 

Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը: Արևելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի ″օգնական″ է համարվում նաև անանասը: 

 

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական, նուշը և պիստակը) պարունակում է վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ: 

 

Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն: Հարբեցողությունը ″ստիպում″ է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո (հարյուր գրամից քիչ պակաս): Իսկ երկարատև հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության: 

 

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմել, թե ոչ: 

 

Սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի: 

 

Նեխուր: Աֆրոդիզիակների շարքում այս բույսը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով ″անկողնային վագրուհի″ էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում: 

 

Ընկույզ: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են ″կրքի կորիզ″` իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում սիրային լավագույն ուտելիքներից է նաև մեղրով պիստակը: 

 

Ռեհան: Այս հոտավետ բույսը ցայտուն կերպով ուժեղացնում է սեռական ցանկությունը` լիբիդոն: Այդ տեսակետից այն խորհուրդ է տրվում պարտադիր և հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց: 

 

Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրև սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում` Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում: 

 

Մեղր: Ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսն կոչվում ″մեղրամիս″: Որովհետև մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում` իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: 

 

Ծովամթերք: Ծովախեցգետինը, խեցգետինը և ծովի պարգևած այլ բարիքները վաղուց փորձված աֆրոդիզիակներից են: Բայց ″ամենացնցողը″, թերևս, ոստրեն է, քանի որ այն ոչ միայն օգտակար է, այլև շատ ռոմանտիկ տեսք ունի: 

 

Սմբուկը, ինչպես նաև լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Կարևորը` ամեն ինչը չափի մեջ: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել: Հաճելի և օգտավետ սեքսուալ ախորժակ Ձեզ, հարգելի ընթերցողներ:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան
Սկզբնաղբյուր. sexsology.am
Լուսանկարը. sar-rodgor.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ Պրակտիկ

26.04.2013

Հարգելի Մարգարիտա, շնորհակալություն շտկման համար, հեղինակի համաձայնությամբ փոփոխությունը կատարված է:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

26.04.2013

Ուղղակի մեկ շտկում, 9 ու կես ֆիլմի ռեժիսյորն է Էդրիան Լայնը, իսկ Ֆելինին 8 ու կես ֆիլմի ռեժիսյորն է, որ կապ չունի մեր թեմայի հետ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ